“Արդշինինվեստբանկը” կթողարկի 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր

03.11.2008 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկը” նոյեմբերի վերջին կթողարկի 1,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին Business New Europe-ի հետ հարցազրույցում ասել է բանկի վարչության փոխնախագահ Եվգենի Սպրավցեւը:

“Սա մեր առաջին թողարկումն է: Միջազգային չափանիշներով ծավալը մեծ չէ, սակայն Հայաստանի համար դա բավականին մեծ գումար է, որն իր ծավալով գրեթե 4 անգամ գերազանցում է երկրում կատարված պարտատոմսերի վերջին թողարկումը”,- ասել է Եվգենի Սպրավցեւը:

Նրա խոսքերով, թողարկման հիմնական նպատակը վարկային պատմության ստեղծումն է, որպեսզի բանկն ապագայում կարողանա ավելի շատ միջոցներ ներգրավվել:

Դիտում՝ 6730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW