Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տնօրենների խորհուրդն այսօրվա նիստում հերթական անգամ որոշում է ընդունել իջեցնել հիմնական տոկոսադրույքը՝ այս անգամ 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 7,5%, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը։«Սպառողական գների ընթացիկ աճը մնում է ցածր՝ նպաստելով տարեկան գնաճի հետագա դանդաղմանը։ Դա պայմանավորված է ինչպես միանգամյա գործոնների ազդեցությամբ, այնպես էլ զսպված սպառողական պահանջարկով: Գործարար ակտիվության դինամիկան ավելի լավ է ձեւավորվում, քան Ռուսաստանի Բանկն ակնկալում էր հուլիսին»,- ասված է հաղորդագրության մեջ։Սակայն, ըստ կարգավորիչի, Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանները մնում են բարդ եւ շարունակում են զգալիորեն սահմանափակել տնտեսական ակտիվությունը։Հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումները Կենտրոնական բանկը կկայացնի՝ հաշվի առնելով գնաճի դինամիկան եւ Ռուսաստանի տնտեսության վերակառուցման գործընթացը։ Tweet Դիտում՝ 15742