Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանն ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական արտակարգ եւ լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարությունից հայտնել են, որ հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն երկկողմ զբոսաշրջության զարգացմանը, այլեւ գործարար կապերի ամրապնդմանը։Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։ Tweet Դիտում՝ 5332