Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10%

13.09.2022 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

- վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%,

-  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%:
 
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, եւ ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով եւ ֆեյսբուքյան էջով:

Դիտում՝ 37552

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW