ՀԲ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը
12.09.2022 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն



Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը կարեւորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, եւ որի շրջանակում մեր երկրում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման, թվայնացման ոլորտների բարեփոխումները, եւ դրանց հաջող իրականացման գործում Համաշխարհային բանկը Հայաստանի կարեւոր գործընկերներից է:
ՀԲ փոխնախագահ Աննա Բյերդեն անդրադարձել է համատեղ ծրագրերին՝ արդյունավետ գնահատելով դրանց ընթացքը եւ ՀՀ տնտեսական առաջընթացին բերած նպաստը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ գործընկերության շրջանակում առ այսօր կատարված աշխատանքներից եւ մտքեր փոխանակել դրա զարգացման հեռանկարների շուրջ: Երկուստեք կարեւորվել է կրթության, ենթակառուցվածքերի, դատաիրավական, թվայնացման, առողջապահության, հանրային կառավարման եւ այլ ուղղություններով փոխգործակցությունը: Նշվել է ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման եւ մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: