Աշոտ Օսիպյանը կմասնակցի Ուզբեկստանի բանկային համակարգի բարեփոխումներին

12.09.2022 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշոտ Օսիպյան #Ասակա բանկ #խորհրդի անդամ
Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, տնտեսագետ Աշոտ Օսիպյանն Ուզբեկստանի կառավարության կողմից առաջադրվել եւ ընտրվել է այդ երկրի պետական խոշորագույն Ասակա բանկի խորհրդի անդամ։

«Հաշվի առնելով, որ Ուզբեկստանում իրականացվում են տնտեսության եւ բանկային համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ, ենթադրվում է, որ Աշոտ Օսիպյանին  ներգրավել են ռեֆորմների իրականացման գործընթացում՝ նկատի ունենալով բանկային համակարգում նրա ունեցած մեծ փորձը»,- ասված է Տնտեսական լրագրողների ակումբի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ Աշոտ Օսիպյանը համաձայնել է առաջիկայում ավելի հանգամանորեն խոսել իր անելիքների եւ հետխորհրդային երկրների բանկային համակարգերի առանձնահատկությունների եւ զարգացումների մասին։
Դիտում՝ 10087

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW