Stars Coffee-ը (նախկին Starbucks) նախատեսում է սրճարաններ բացել Հայաստանում

09.09.2022 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Stars Coffee #Starbucks #Հայաստան
Stars Coffee-ի սրճարանների նոր ցանցը, որը Ռուսաստանում փոխարինեց Starbucks-ին, նախատեսում է մոտ 20 սրճարան բացել արտասահմանում, այս մասին ասել է ցանցի համասեփականատեր, ռեփեր Տիմատին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցանցի մեկ այլ համասեփականատեր Անտոն Պինսկին էլ հայտարարել է, որ ենթադրվում է, որ ցանցի առաջին արտասահմանյան սրճարանը, հավանաբար, կսկսի աշխատել Հայաստանում։

«Մենք ակտիվորեն ծրագրում ենք զարգանալ արտերկրում, քանի որ պահանջարկը մեծ է: Առաջիկայում 20-25 վայրում բացման ենք սպասում»,- ասել է Տիմատին:

Անտոն Պինսկին էլ նշել է, որ «հիմնականում այն երկրներն են, որտեղ Starbucks-ը ներկա չէ այս կամ այն պատճառով»:

«Այդ երկրներն իրենց համար հնարավորություն են տեսել մեզ հետ միասին նոր միջազգային ապրանքանիշի մի կտորը ձեռք բերելու: Այդպիսի երկրների թվում են Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Պաղեստինը, Օմանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ մի շարք այլ երկրներ։ Բայց Հայաստանում, հավանաբար, առաջինը կբացվի»,- ասել է նա:

Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցի ակտիվներն ավելի վաղ գործընկերությամբ ձեռք են բերել ռեփեր Տիմատին, գործարար Անտոն Պինսկին եւ «Սինդիկա» ընկերությունը։  

Մարտի 8-ին Starbucks-ը հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր դադարեցնում է բիզնես գործունեությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Մայիսի 23-ին ընկերությունը հայտարարել էր ռուսական շուկան լքելու իր որոշման մասին:
Դիտում՝ 10173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW