Ներկայացվել եւ գործարկվել է jobbit նորարարական գործիքը

08.09.2022 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Cascade People and Business #jobbit #Արփի Կարապետյան
Սեպտեմբերի 7-ին «Երեւան իմ սեր» հիմնադրամում առաջին անգամ հայաստանյան ընկերություններին ներկայացվել եւ գործարկվել է աշխատավարձերի հարցման եւ հստակեցման համար նախատեսված jobbit նորարարական գործիքը։

Գործիքի ներկայացման եւ գործարկմանը մասնակցել է ավելի քան 60 գործատուի ներկայացուցիչներ եւ մարդկային ռեսուրսների կառավարման լիազորված մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, արտադրական եւ այլ ոլորտներում գործող ավելի քան 40 ընկերությունից։

Հետեւելով շուկայի վերջին եւ ամենապահանջված միտումներին եւ պահանջարկին՝  Cascade People and Business-ի կողմից մշակված այս գործիքը ներկայացնում է բոլորովին նոր մոտեցում աշխատավարձերի ուսումնասիրության ոլորտում, որի նպատակն է գործատուին ակնթարթորեն տրամադրել աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն: Աշխատատեղերի կառուցվածքների վերաբերյալ ծրագրային հաշվարկները, գործոնային մոտեցումը եւ ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունն ապահովում են արդյունքների բարձր ճշգրտություն։  

Ներկայացնելով գործիքը եւ վերջինիս կիրառման առանձնահատկություններն ու հնարավորությունները՝ «Կասկադ Քնսալթընթս»-ի գլխավոր տնօրեն եւ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշել է․

«Cascade People and Business ընկերությունն ի սկզբանե ունեցել է եւ ունի տեսլական, որ մենք բերում ենք փոփոխություն, եւ այս անգամ մենք փոփոխություն ենք բերում աշխատավարձի շուկայի ուսումնասիրության ոլորտում jobbit առարկայական գործիքի միջոցով։ Այն թույլ կտա մեր ընկերություններին ստանալ համապարփակ տվյալներ, օրինակ՝ տարբեր աշխատատեղերի աշխատավարձերի մակարդակի, գործատուի կողմից աշխատողներին տրամադրվող դրան հավասարեցված վճարումների, սոցիալական փաթեթների վերաբերյալ։ Դա արվելու է ակնթարթային, արագ, գիտական վիճակագրական վերլուծության վրա հիմնված եւ տարբեր ֆիլտրերի կիրառման գործիքակազմով՝ առանց երկար ժամանակ վատնելու, հարցաթերթեր լրացնելու, եւ ամենակարեւորը, այդ հետազոտության արդյունքի հասանելիության համար մեծ գումարներ չծախսելով»։

Գործիքի գործարկման ընթացքում միջոցառման մասնակիցներն անձամբ հնարավորություն են ունեցել տեսնել jobbit-ի ընձեռած հնարավորությունները եւ համակարգված տեղեկատվությունը։

«Կիրառելով jobbit-ը` հնարավորություն կընձեռվի ուսումնասիրելու աշխատաշուկան եւ պատկերացում կազմելու ըստ ոլորտի եւ հաստիքի նկարագրության (ֆիլտրի եւ ժամանակահատվածի ընտրությամբ) մասնակցած մրցակից ընկերություններում համապատասխան հաստիքի վարձատրության մակարդակի մասին, ինչն իր հերթին կուժեղացնին արդարացի կոմպենսացիոն համակարգը, աշխատողների մոտիվացիան եւ կամրապնդի կորպորատիվ մշակույթը։  jobbit-ի կիրառմամբ նաեւ կընձեռվի հնարավորություն կառուցելու արդյունավետ աշխատավարձային սանդղակ եւ անգամ սահմանելու նոր պաշտոնների համար վարձատրության չափը։ Ձեռք բերելով ակնթարթային հաշվետվությունը` գործատուն կստանա դրա վերաբերյալ թարմացուﬓեր ողջ տարվա ընթացքում:

Գործիքը, գործարար համայնքի կողմից աշխատավարձի հարցման եւ սահմանման ոլորտում գործարկվելով այսօր, կարճաժամկետ հեռանկարում տրանսֆորմացիոն փոփոխության կհանգեցնի:

jobbit-ը ներառում է բազմաթիվ աշխատատեղերի վարձատրության համապարփակ
ուղեցույց եւ տրամադրում նախընտրած ոլորտի վերջին միտումներն ու վերլուծությունները:

Գործիքը գիտահեն է, ակնթարթային, նպատակային, վիզուալացված, ճկուն, պարզ եւ մատչելի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 7897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW