Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ ՌԴ-ն շարունակում է առաջին տեղում լինել Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում։ Այդ մասին նա ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Առեւտրաշրջանառությունն աճում է, իմ կարծիքով, վերջին շրջանում 25-30%-ով ավելացել է։ Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացում է նկատվում: Այս ուղղությամբ շատ բան է արվել ՀՀ կառավարության կողմից»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Պուտինը: Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերն ավանդական բնույթ են կրում: «Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առեւտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգվել են, այլեւ որոշակի նոր դրական զարգացումներ կան»,- ասել է Փաշինյանը: Tweet Դիտում՝ 3125