Պուտին. Արեւմուտքը «գցել է» ՌԴ-ին եւ ամենաաղքատ երկրներին հացահատիկի գործարքով

07.09.2022 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #հացահատիկի գործարք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով այսօր Արեւելյան տնտեսական ֆորումում, ասել է՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ արեւմտյան երկրների հետ գործարքը, որի շրջանակում Ռուսաստանը ապաշրջափակել է Սեւծովյան նավահանգիստները, պարզվեց, խաբեություն է։
 
Պուտինը նշել է, որ արեւմտյան երկրները ճնշում են գործադրել Ռուսաստանի վրա՝ ամենաաղքատ երկրներին պարեն տրամադրելու պատրվակով, սակայն, ի վերջո, խաբել են եւ՛ Մոսկվային, եւ՛ այդ երկրներին։ Նրա խոսքով՝ ամենաաղքատ երկրները հացահատիկ պարզապես չեն ստացել, քանի որ այն գնացել է Եվրոպա։

«Դա հերթական լկտի խաբեությունն է։ Եվ խոսքը միայն մեր մասին չէ, սա միջազգային հանրության խաբեությունն է, Աֆրիկայի գործընկերների, այլ երկրների, որոնք պարենի խիստ կարիք ունեն: Դա պարզապես խարդախություն է։ Անպատկառ եւ լկտի վերաբերմունք գործընկերների նկատմամբ, որոնց համար իբր արվել է այս ամենը»,- «Կոմերսանտ»-ը մեջբերում է Ռուսաստանի նախագահի խոսքերը։

«Մեզ եւ ամենաաղքատ երկրներին խաբեցին, ինչպես ժողովուրդն է ասում, ուղղակի «գցեցին»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահն այսօր իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է Ուկրաինայից հացահատիկ արտահանելու համար։ Նրա կարծիքով՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը պետք է սահմանափակվի, որպեսզի այն ուղարկվի զարգացող երկրներ։ Երկրի ղեկավարը խոստացել է այս մասին խորհրդակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Դիտում՝ 5842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW