ԵԱՏՄ-ի եւ Իրանի ազատ առեւտրի գոտում ապրանքների մոտ 80%-ը կարող է ազատվել տուրքից

07.09.2022 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Իրան #ազատ առեւտուր
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ կնքված ազատ առեւտրի համաձայնագրի համաձայն առեւտրի նոմենկլատուրայի առնվազն 80%-ը կարող է ազատվել տուրքերից։ ՏԱՍՍ-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում։  
 
«Այդ հարցն ակտիվորեն մշակվում է կողմերի կողմից: Իրանական ուղղությունն ամենաակտիվն է մեր բանակցային օրակարգում: Ինչ վերաբերում է սակագնի գործարքին, որն, ընդհանուր առմամբ, բանակցությունների առանցքային բովանդակությունն է, այսօր մենք քննարկում ենք այն մակարդակում, որ առեւտրի առնվազն 80%-ը պետք է ազատվի տուրքերից: Այդ առաջարկն արդեն սեղանին է: Բայց կարծում ենք, որ, իհարկե, կհանգենք շատ ավելի հավակնոտ պայմանավորվածությունների, որոնք նախապես քննարկել ենք իրանական կողմի հետ պարամետրերի առումով»,- ասել է Սլեպնեւը:

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ Ազատ առեւտրի գոտու շուրջ աշխատանքի շրջանակում բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է սեպտեմբերի վերջին Մոսկվայում։
Դիտում՝ 5799

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW