Քերոբյան. Օգոստոսին Հայաստան է այցելել մոտ 262 հազար զբոսաշրջիկ

07.09.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #զբոսաշրջիկ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հազար:

«Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, ինչը, կարծես թե, ամսական կտրվածքով ժամանող ուղեւորների թվի ռեկորդ է «Զվարթնոցի» ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։

Հուլիս եւ օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը:

Նա այս առթիվ հրավիրում է հյուրանոցային ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների եւ գործարարների ուշադրությունը:
Դիտում՝ 2740

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW