ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Կենտրոնական բանկի հետ համատեղ նախաձեռնում է հանդիպում՝ հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:ՊԵԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14.00-ին, տեղի կունենա հանդիպում՝ հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Հանդիպման ընթացքում կքննարկվեն hիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր։«ՊԵԿ ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի եւ Կենտրոնական բանկի մասնագետները hանդիպմանը կներկայացնեն նաեւ գործող կանոնակարգումները եւ դրանց առանձնահատկությունները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ կից ձեւաչափին համապատասխան լրացնելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները եւ ուղարկելով` voak@taxservice.am էլ. հասցեին:Հանդիպման անցկացման վայրը՝ Երեւան, Ահարոնյան 12/3 հասցեում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 30 77 40 հեռախոսահամարով։Ձեւաչափը՝ այստեղ: Tweet Դիտում՝ 2438