Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քննարկվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպել են կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը եւ Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։ Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։ Հայկական կողմը վստահեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլեւ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: Tweet Դիտում՝ 2548