ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 դրամ

02.09.2022 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #աշխատավարձ
2022 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն (ՀՊՏՀ) էապես բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը:

Մասնավորապես, համալսարանի պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը եւ դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 եւ 350.000 ՀՀ դրամ:

«Պրոֆեսորների եւ դոցենտների աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա մի կողմից ներգրավել լավագույն կադրերին, մյուս կողմից՝ երիտասարդ սերնդի համար կստեղծի գիտությամբ եւ հետազոտությամբ զբաղվելու էական խթաններ:

Նույն նպատակի իրացման համար Տնտեսագիտականն իր դասախոսներին հնարավորություն է ընձեռում ամսական մինչեւ 250.000 ՀՀ դրամի չափով հավելյալ վարձատրություն ունենալու՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թիմերում ներգրավվելու եւ ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների կարիքների բավարարման նպատակով հետազոտություններ իրականացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Տնտեսագիտականը բարձրացրել է նաեւ վարչական աշխատողների աշխատավարձը՝ միջինում 5%-ով»,- ասված է ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Դիտում՝ 5718

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW