“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի վարկային ներդրումները տարեսկզբից աճել են 40%-ով
31.10.2008 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի երրորդ եռամսյակում “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի## ընդհանուր ակտիվներն աճել են 10.5 %-ով` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 38,3 մլրդ դրամ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում, բանկի վարկային ներդրումները տարեսկզբից աճել են 40%-ով կամ 3,822 մլրդ դրամով, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում` 8.4 %-ով` երեք եռամսյակների արդյունքում կազմելով 13.241 մլրդ դրամ:
Բանկի ընդհանուր պարտավորությունները 3-րդ եռամսյակի ընթացքում աճել են 2.5 մլրդ դրամով կամ 12.2 %-ով, ընդ որում, ընդհանուր պարտավորությունների կազմում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 584 մլն դրամով կամ 35.7%-ով:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 5.4 մլրդ դրամ` տարվա սկզբից աճելով 795 մլն դրամով (795 մլն դրամ): Բանկի ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է ինչպես ձեւավորված շահույթով, այնպես էլ տարվա սկզբին իրականացված բաժնետոմսերի ուղղակի հանրային վաճառքի (DPO) արդյունքում կանոնադրական հիմնադրամի 381.5 մլն դրամ համալրումով:
Բանկի ընթացիկ շահույթը երրորդ եռամսյակում աճել է 186 մլն դրամով` երեք եռամսյակների արդյունքում կազմելով 515 մլն դրամ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: