Ռուսական գազի մատակարարմանը Եվրոպա ոչինչ չի խանգարում, բացառությամբ պատժամիջոցների հետ կապված տեխնոլոգիական խնդիրները, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։«Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպա գազի մատակարարումն օգոստոսի 31-ից երեք օրով կդադարեցվի՝ շահագործման մնացած միակ գազի կոմպրեսորային բլոկը վերանորոգելու պատճառով։«Կա երաշխիք, որ բացի պատժամիջոցների պատճառով առաջացած տեխնոլոգիական խնդիրներից, ոչինչ չի խանգարում մատակարարմանը։ Ռուսաստանը պատրաստ է եղել եւ մնում կատարել իր բոլոր պարտավորությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե աշխատանքի ավարտից հետո կա՞ն երաշխիքներ այս ճանապարհով մատակարարումների վերականգնման համար։Նա հիշեցրել է, որ եվրոպական երկրները, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք «թույլ չեն տալիս նորմալ սպասարկման եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ թույլ չեն տալիս օրինական գրանցել անհրաժեշտ բաղադրիչների եւ հանգույցների վերադարձը իրենց գործողություն վայրեր»։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի համար այլ խոչընդոտներ չկան իր պարտավորությունները կատարելու համար:«Դա եվրոպացիների այն իռացիոնալ գործողությունների շրջանակն է, որոնք շատ դժվար է հասկանալ եւ, հավանաբար, անհնար է բացատրել, բայց որոնց համար սովորական քաղաքացիները պետք է շատ վճարեն»,- ամփոփել է խոսքը ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Tweet Դիտում՝ 7779