«Սուրմալու»-ի պայթյունից վիրավորներին եւ զոհերի ընտանիքներին գումար կտրամադրվի

30.08.2022 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրմալու #պայթյուն #աջակցություն
Նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել 2022թ․ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին եւ վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Ըստ այդմ, առաջարկվում է աջակցություն տրամադրել՝

1. Վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

•    հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 000 դրամի չափով,
•    հիվանդանոցային պայմաններում երեք եւ ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300 000 դրամի չափով։

2. Զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 000 000 դրամի չափով:

3. Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1 000 000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)։
Դիտում՝ 3167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW