Վրաստանը մտադիր է միանալ եվրոյով վճարումների միասնական գոտուն
30.08.2022 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ civil.ge

Single Euro Payment Area (SEPA)-ն միասնական գոտի է, որտեղ վերացված են տարբեր երկրների ներքին եւ միջազգային վճարումների տարբերությունները եվրոյով:
Վրաստանի կառավարությունը երեք համապատասխան օրինագիծ է ներկայացրել խորհրդարան:
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նոր վճարային գոտուն միանալուց հետո դեպի ԵՄ երկրներ փոխանցումներ իրականացնելու համար թղթակից բանկեր կամ այլ միջնորդներ չեն պահանջվի։
«Մենք միասնական համակարգի մաս ենք լինելու»,- հավելել է փոխվարչապետ Լեւան Դավիթաշվիլին։
Նրա խոսքով, վրացական ֆինանսական հաստատությունները փաստացի կդառնան եվրոպական հարկային համակարգի մաս։
«Մեր նպատակն է ոչ միայն մտածել ներքին շուկայի մասին, այլեւ առաջատար դեր խաղալ տարածաշրջանում», - ասել է Դավիթաշվիլին։
Վրաստանը նախատեսում է միասնական վճարային գոտուն միանալու հայտը մոտ ապագայում ներկայացնել Եվրոպական հարկային խորհրդին։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: