Տարբեր կայքերից անմաքս առեւտուր անելու արտոնյալ ժամկետը կավարտվի 2 ամսից

30.08.2022 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #անմաքս առեւտուր
Առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումներ անելու արտոնյալ ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ քաղաքացիները մինչեւ հոկտեմբերի 1-ը կարող են տարբեր կայքերից մինչեւ 200.000 դրամի գնումներ կատարել առանց մաքսատուրք վճարելու։

«Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքից գնումներ իրականացնել եւ այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի թույլատրելի շեմը նախկին 200 եվրոյի փոխարեն մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200.000 դրամ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

2022 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 1 մլն 243 հազար առաքանի:
Դիտում՝ 2907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW