ՀԲՄ-ն ներկայացրել է բանկային համակարգի 2022-ի 1-ին կիսամյակի ցուցանիշները

26.08.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ
Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) ամփոփել է ՀՀ բանկային գործունեության 2022 թվականի կիսամյակի ցուցանիշները:
 
Մասնավորապես, 2022 թվականի կիսամյակում հիմնական ցուցանիշների մասով ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է աճ։

Այսպես՝ կապիտալն ավելացել է 23%-ով՝ կազմելով 1 139 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 2.74%-ով՝ կազմելով 7 239 մլրդ դրամ։ ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում բանկային համակարգում կապիտալի եւ ակտիվների էական, անընդհատ աճը վկայում է համակարգի շարունակական մեծացման եւ ընդլայնման մասին։

2022թ-ի առաջին կիսամյակում վարկային ներդրումներն ավելացել են 0.7%-ով՝ կազմելով 3 996 մլրդ դրամ։ Առեւտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 44․4%-ը (1 828 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44․2%-ը՝ (1 818 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը եւ 11․4%-ը՝ (466 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են եւ նրանցից ներգրավված ավանդները:
Վարկերի կառուցվածքում աճ գրանցվել է, մասնավորապես, սպառողական (0.4%), հիպոտեքի (10.3%), շինարարության (4.2%), գյուղատնտեսության (1.6%) վարկերի մասով։ Նվազում գրանցվել է, մասնավորապես, տրանսպորտի եւ կապի (20.3%), սպասարկման(8.9%), արդյունաբերության(2.2%) եւ առեւտրի(2%),  ոլորտներում:

Ավանդներ

2022թ․-ի առաջին կիսամյակում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով եւ արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար (50/50):

2022թ-ի առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 17 մլրդ դրամով կամ 0.5%-ով, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 30 մլրդ դրամով կամ 0.9%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 65 մլրդ դրամով կամ 7.4%-ով, 31.03.2022թ.-ի համեմատ՝ 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով: Ռեզիդենտների ավանդների նվազումը պայմանավորված է նաեւ դրամի արժեւորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են:

Վարկերի եւ ավանդների տոկոսադրույքներ

ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, եւ թե վարկերի մասով էական փոփոխություններ չեն դիտարկվել: Ըստ այդմ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.8%-ով՝ կազմելով 13.6%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.1%-ով՝ կազմելով 8.6%:

Բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0,2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 0,8%-ով՝ կազմելով 9,6%: Դոլարով ավանդների տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0,1%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0,4%-ով՝ կազմելով 3,7%:

Բանկերի կողմից թողարկված արժեթղթեր եւ արժեթղթերում ներդրումներ

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելը կազմում է 376 մլրդ դրամ, արժեթղթերում ներդրումները՝ 1.3 տրլն դրամ:

ՀՀ բանկային համակարգի գործունեության 2022թ․ առաջին կիսամյակի ցուցանիշներն առավել մանրամասն հասանելի են այս հղմամբ:
Դիտում՝ 5295
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW