Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում բնակվող շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական $19 համարժեք ՀՀ դրամ։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկսում են «Սննդի քարտեր» փորձնական ծրագիր՝ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ծրագիրը կիրականացվի 2 ամիս։ Շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամի կտրամադրվի ամսական $19 դոլարին համարժեք ՀՀ դրամ:«Կկատարվի պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրություն՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի ծրագրում ներառված լինեն թե տեղացի, թե Արցախից տեղահանված ընտանիքներ։Ծրագրի շրջանակում կիրականացվի պարենային կարիքների գնահատում, սննդի քարտերի թողարկման եւ անխափան օգտագործման փորձարկում, ինչպես նաեւ արդյունքների գնահատում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4990