“Պրո Կրեդիտ Բանկը” նշել է “Խնայողությունների համաշխարհային օրը”

30.10.2008 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Պրո Կրեդիտ Բանկը” առաջին անգամ Հայաստանում նշել է “Խնայողությունների համաշխարհային օրը”##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բանկն այսօր իր մասնաճյուղերում խնայողությունների թեմայով մի շարք կրթական միջոցառումներ է կազմակերպել տարբեր թիրախային խմբերի համար:

“Պրո Կրեդիտ Բանկի” բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Պանիկլովն ասել է, որ բանկը հատուկ ուշադրություն է դարձնում հաճախորդների ֆինանսական կրթմանը:

“Մենք խթանում ենք Հայաստանում խնայողության կուլտուրայի տարածումը, քանի որ այսօր բանկերի նկատմամբ վստահությունն երկրում բարձր չէ, իսկ ֆիզիկական անձանց ավանդների հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ կազմում է ընդամենը 20 տոկոս”,- ասել է Ալեքսեյ Պանիկլովը: Նրա խոսքերով, բանկերի նկատմամբ փոքր վստահության հիմնական պատճառներից մեկը բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունն է:

Խնայողությունների համաշխարհային օրը շատ երկրներում նշվում է արդեն 84 տարի: Այդ օրը նշելու գաղափարը ծագել է 1924 թվականին Միլանում` խնայողական բանկերի միջազգային կոնգրեսում: 1989 թվականին այդ օրը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:

Դիտում՝ 6449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW