ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՌԴ-ից փոխանցումները կարելի է ստանալ ՀՀ դրամով
25.08.2022 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փոխանցումը մուտքագրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի հաշվին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկային տվյալների միջոցով գումար փոխանցելու համար անհրաժեշտ է օգտվել ռուսական ВТБ Мобайл բջջային հավելվածից կամ ВТБ Онлайн-ի վեբ տարբերակից: Անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «По реквизитам в валюте» գործարքը, ելքագրման հաշիվը, մուտքագրել փոխանցվող գումարն ու նպատակը, բանկի կոդը, նշել ստացողի ԱԱՀ-ն, հասցեն եւ հաշիվը:
ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար հաճախորդին նախապես կառաջարկվի բացել ընթացիկ հաշիվ իր ընտրած արժույթով, գնել այդ արժույթով գումար, որից հետո փոխանցել:
ՌԴ-ից Հայաստան յուրաքանչուր դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է մինչեւ 20 մլն ռուբլի (համարժեք ՀՀ դրամ), միջնորդավճարը փոխանցվող գումարի 1%-ն է՝ 1500 ՀՀ դրամից մինչեւ 20 հազար ՀՀ դրամ։
«Ռուսական խոշորագույն բանկերի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ազդել են առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջազգային փոխանցումների իրականացման ծավալների եւ հնարավորության վրա։ ՎՏԲ-ն գործարկել է ծառայություն, որից կկարողանան օգտվել մեր հաճախորդները եւ նրանց ընտանիքները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Ռուսաստանից փոխանցված միջոցները ստանալ արագ, հեշտ եւ ցանկացած պահի։ Հաճախորդի համար ծառայության հիմնական առավելությունն այն է, որ բանկ այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ գումարը մուտքագրվում է անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին եւ, որ ամենակարեւորն է, անմիջապես ազգային արժույթով»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: