Մեծ Բրիտանիան կօգնի վերականգնել Ուկրաինայի ենթակառուցվածքները

25.08.2022 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լոնդոն #Կիեւ #ենթակառուցվածք
Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման հարցում Լոնդոնի կողմից օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է 1prime.ru-ն:

Ստորագրված համաձայնագրի շրջանակում Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի բրիտանական մասնավոր ընկերությունների եւ ձեռնարկությունների փորձագետների օգնությունն օդանավակայանների, թռիչքուղիների եւ նավահանգիստների վերակառուցման գործում: Նրանք կաշխատեն բարելավել օդանավակայանի աշխատողների, դիսպետչերների եւ ավիացիոն անվտանգության անձնակազմի հմտությունները, ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը տեսակոնֆերանս է անցկացրել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ. նրանք քննարկել են համատեղ գործողությունների ծրագիրը։

Ըստ հաղորդագրության, Շապսը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի երկաթուղիների վերականգնման համար 10 միլիոն ֆունտ ստերլինգ օգնության փաթեթի վերաբերյալ:
 
 Միջոցները կօգտագործվեն ճանապարհների, կամուրջների, թունելների վերականգնման համար:
Դիտում՝ 6811

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW