Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 13.1%-ով

25.08.2022 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԱՑ #գնաճ #առեւտրաշրջանառություն
2022թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 13.1%-ով, իսկ 2022թ. հուլիսի ցուցանիշը 2021թ. հուլիսի համեմատ ավելացել է 19.4%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 7%-ով, շինարարության ծավալը՝ 13.6%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 12.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 27.5%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 14.9%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 8.3% եւ 6.3%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 47.7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 43.9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 50.1%-ով:

 
Այվազյան Աննա
Դիտում՝ 2976

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW