«Ֆասթ Կրեդիտը» նոր մասնաճյուղ է բացել «Զվարթնոց» օդանավակայանում

24.08.2022 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Կրեդիտ #մասնաճյուղ
«Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունն ընդլայնում է ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը. կազմակերպությունը 29-րդ մասնաճյուղն է բացել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:

Վարկային կազմակերպությունից հայտնել են, «Զվարթնոց» մասնաճյուղի հաճախորդները 24/7 ռեժիմով կսպասարկվեն նորագույն տեխնիկայով հագեցած, ժամանակակից եւ հարմարավետ սրահում։ Ընդլայնման հիմնական նպատակն է առավել հասանելի դարձնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, ինչպիսիք են տարադրամի փոխանակում, վարկերի տրամադրում՝ ոսկու գրավով եւ ոչ միայն, ապահովագրական ծառայությունների մատուցում:

«Ֆասթ Կրեդիտը» շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդներին ավելի մոտ ու հասանելի լինելու համար։

«Ֆասթ Կրեդիտի» մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 3313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW