ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Credit Agricole-ից $42 մլն-ի վարկ է ստացել

30.10.2008 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Credit Agricole ֆրանսիական բանկային խմբից $42 մլն վարկ է ստացել##:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մարքեթինգի բաժնում, ստացված միջոցներն ուղղվելու են Հայաստանի տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների ավելացմանն ու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

“Այս վարկի հատկացումը Credit Agricole բանկային խմբի հետ բազմամյա համագործակցության տրամաբանական շարունակությունն է”,- նշվում է բանկի հաղորդագրությունում:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հիմնվել է 1996 թվականին` Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում: 2006 թ. սեպտեմբերին Credit Agricole ֆրանսիական բանկային խումբը ձեռք բերեց հայաստանյան բանկի բաժնետոմսերի 28 տոկոսը:

Բանկն աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում` սպասարկելով ավելի քան 248 հազ. հաճախորդի:

Դիտում՝ 6185

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW