2022-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով

22.08.2022 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՆԱ #Հայաստան
2022 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն։

Ըստ կառավարության տրամադրած վիճակագրության, այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 8․7%-ով։

2022 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 641 հազար 105 ՀՀ դրամ, նախորդ եռամսյակում՝ 501 հազար 303 ՀՀ դրամ։
Դիտում՝ 3377

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW