Goldman Sachs. ԿԲ-ների գործողությունները ռեցեսիայի չեն հանգեցնի

22.08.2022 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #ռեցեսիա
Goldman Sachs-ի վերլուծաբանների կարծիքով, աշխարհի խոշորագույն տնտեսությունները հաջորդ տարի ռեցեսիայի չեն ենթարկվի՝ կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման պատճառով։

Իրավիճակն ուսումնասիրվել է 9 երկրներում, որոնք սկսել են խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ Նոր Զելանդիայում, Լատինական Ամերիկայի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մի քանի պետություններում։ Դրանցից ոչ մեկում ռեցեսիայի նշաններ չեն գրանցվել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Goldman Sachs-ի զեկույցը։

Ուսումնասիրված տնտեսություններին աջակցում են երեք հիմնական գործոններ՝ ուժեղ հարկաբյուջետային ցուցանիշները, աշխատուժի հետաձգված պահանջարկ եւ շարունակվող վերականգնում կորոնավիրուսային համավարակից հետո:

Բացասական գործոններն են աշխատաշուկաների գերտաքացման եւ ազգային արժույթների արժեզրկման նշանները։

«Այս տնտեսությունների կայունությունը հաստատում է մեր կանխատեսումը, որի համաձայն առաջիկա տարում կենտրոնական բանկերի գործողությունների պատճառով ոչ մի խոշոր տնտեսություն չի հայտնվի ռեցեսիայի մեջ», - նշում են Goldman Sachs-ի տնտեսագետները:
Դիտում՝ 5410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW