Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ ձեռք է բերել “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի բաժնետոմսերի 25%+1 բաժնեմասը##: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում ՎԶԵԲ-ի տնօրեն Մայքլ Դեւին, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի Խորհրդի նախագահ եւ հիմնական բաժնետեր Բարսեղ Բեգլարյանը, բանկի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը Հայաստանի չորրորդ առեւտրային բանկն է, որի կապ˕ߕUؖ̕Ԡմասնակցում է ՎԶԵԲ-ը: Մայք Դեւիի խոսքերով, “սա ՎԶԵԲ-ի կողմից հստակ ազդանշան է, որը բացահայտում է մեր վստահությունը “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի հնարավորությունների նկատմամբ”: Ինչպես նշել է Բարսեղ Բեգլարյանը, ստորագրված համաձայնագիրը վկայում է բանկի լուրջ նվաճումների մասին այն հավակնոտ ծրագրերի իրագործման ճանապարհին, որոնց մասին հայտարարվել էր 2 տարի առաջ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գնահատմամբ, ստորագրված համաձայնագիրը նշանակալի է երկու պատճառով: Նախ, միջազգային ֆինանսական կառույցները հերթական անգամ հաստատեցին իրենց վստահությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների նկատմամբ: Երկրորդ, ՎԶԵԲ-ը վստահել է ՀՀ ազգային տարադրամին. բաժնետոմսերի գնման գործարքը կատարվել է հայկական դրամով: Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը առանձնացրել է ստորագրված համաձայնագրի նշանակությունը համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին զարգացումների լույսի ներքո: “Շատ կարեւոր է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի ֆինանսական համակարգը ոչ միայն շարունակում է կայուն զարգանալ, այլեւ նոր ռեսուրսներ է ներգրավում”,- նկատել է նա: Ինչպես նկատել է “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, “այսօր բանկի պատմության մեջ բացվեց նոր էջ”: Նա վստահություն է հայտնել, որ ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը բանկին հնարավորություն կտա ներդնել նոր տեխնոլոգիաներ եւ ռիսկերի կառավարման համակարգեր, կատարելագործել կորպորատիվ կառավարման կուլտուրան: Tweet Դիտում՝ 5855