«ԵԱՏՄ-ում դոլարից ամբողջապես հրաժարվելու մասին խոսելը վաղաժամ է»
22.08.2022 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

«Ակնհայտ է, որ Արեւմուտքը շարունակելու է չարաշահել իր արտոնյալ դիրքը։ Ուրախալի է նշել, որ Ռուսաստանի դեմ աննախադեպ եւ անօրինական պատժամիջոցների դիտարկող շատ երկրներ սկսեցին մտածել արտաքին տնտեսական ակտիվության ապադոլարացման անհրաժեշտության մասին՝ ի շահ սեփական ինքնիշխանության ապահովման։ Ինչպես պարզվեց, այս խնդիրը միանգամայն լուծելի է, եթե կա քաղաքական կամք»,- ասել է Պանկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով ԵԱՏՄ-ի շրջանակներում հաշվարկներում դոլարից ամբողջովին հրաժարվելու հեռանկարների մասին հարցին՝ փոխնախարարն ասել է.
«Փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հարցը ԵԱՏՄ-ի օրակարգում է կազմակերպության ստեղծման օրվանից։ Այս ընթացքում Միության երկրների միջեւ ազգային արժույթով վճարումները հասել են գործարքների ընդհանուր ծավալի մոտ 75%-ին, իսկ դոլարի օգտագործումը նվազել է մինչև 21%։ ԵԱՏՄ-ի շրջանակներում ձեւավորվում է անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածք՝ ազգային արժույթների օգտագործման պրակտիկան ընդլայնելու համար։ Իհարկե, վաղաժամ է խոսել միավորման շրջանակներում դոլարից ամբողջապես հրաժարվելու մասին։ Ի տարբերություն Ռուսաստանի, հավանական է, որ ԵԱՏՄ առանձին երկրներ այն օգտագործեն այնտեղ, որտեղ դա տեղին եւ անվտանգ կլինի»:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: