Հունիսին Ռուսաստանից Հայաստան $450 մլն է փոխանցվել

22.08.2022 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Ռուսաստան #փոխանցումներ
Ս.թ. հունիսին քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան են փոխանցել ավելի քան $450 մլն։

Այս մասին այսօր գրում է «Կոմերսանտ» թերթը՝ նշելով, որ դա կազմել է հունիսին Հայաստանում մասնավոր անձանցից ստացված բոլոր միջոցների ավելի քան 75 տոկոսը։

«Դա բացարձակ ռեկորդ է, որը գրեթե կրկնակի գերազանցում է մայիսին գրանցված նախորդը ($266 մլն): Մինչ մայիս, Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ամենամեծ ծավալն արձանագրվել էր 2013 թվականի հուլիսին՝ կազմելով մոտ $200 մլն»,- ասվում է հրապարակման մեջ։

Վրաստանում Ռուսաստանից փոխանցումների ծավալը նվազում է մայիսին գրանցված 313 մլն դոլարի ռեկորդից հետո։ Հունիսին ցուցանիշը նվազել էր մինչեւ $231 մլն, իսկ հուլիսին՝ $101 մլն։
Դիտում՝ 24724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW