Wildberries-ը հերքել է հաճախորդների տվյալների արտահոսքի մասին լուրերը

17.08.2022 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #տվյալների արտահոսք
Wildberries առցանց խանութը հավաստիացրել է, որ օգտատերերի տվյալներն ապահով պաշտպանված են եւ հաճախորդների տվյալների արտահոսք չի եղել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե իբր մասնագիտացված ֆորումներում վաճառվել է Wildberries-ի հաճախորդների տվյալների բազան:

«Wildberries-ում արտահոսք չի եղել, օգտատերերի տվյալները հուսալիորեն պաշտպանված են մեր ՏՏ համակարգերի կողմից: Ցավալի է, որ միտումնավոր կեղծ տեղեկություններ են տարածվել»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության պարզաբանման մեջ:
Դիտում՝ 8940

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW