Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գնաճը հասել է ռեկորդային 11,6 տոկոսի

16.08.2022 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բրիտանիա #գնաճ #պարեն
Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գնաճը հասել է ռեկորդային 11,6 տոկոսի, ինչը 533 ֆունտ ստեռլինգով բարձրացրել է սննդամթերքի տարեկան միջին հաշիվը, այս մասին ասվում է Kantar խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ, որը հրապարակել է 1prime.ru-ն:

«Վերջին չորս շաբաթվա ընթացքում պարենային ապրանքների գների աճը հասել է 11,6 տոկոսի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2008 թվականից ի վեր, երբ մենք սկսել ենք տվյալներին հետեւել այս եղանակով»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված փաստաթղթում։

Ըստ ուսումնասիրության, ամենից շատ գներն աճել են կարագի, կաթի եւ թռչնամսի համար:

Ընկերության տվյալներով՝ դա նշանակում է, որ մթերային ապրանքների տարեկան միջին հաշիվը կավելանա 533 ֆունտով կամ՝ շաբաթական 10,25 ֆունտով։
 
Բացի այդ, վերջին մեկ ամսում շոգի պատճառով աճ է գրանցվել նաեւ որոշ ապրանքատեսակների, մասնավորապես, ջրի (23%), պաղպաղակի (18%) եւ զովացուցիչ ըմպելիքների (10%) վաճառքի ծավալներում։

Ուսումնասիրության մեջ ասվում է՝ քանի որ կյանքի արժեքը բարձրանում է, ավելի շատ բրիտանացիներ նախապատվությունը տալիս են բյուջետային ապրանքներին, որոնք գովազդում են սուպերմարկետները:
Դիտում՝ 6657

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW