Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է՝ այն հարկ վճարողները, որոնք դիմել են առեւտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձեւից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որեւէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առեւտրային կետում ակտիվացված է, թե ոչ:«Բանկերը ՊԵԿ-ին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը` թղթային եւ բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4462