Ռուսաստանի Բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Տրեմասովը գտնում է, որ ռուբլու փոխարժեքը ֆիքսելու գաղափարը կհանգեցնի երկրի տնտեսական ինքնիշխանության կորստի։«2014 թվականին ԿԲ-ն անցավ գնաճի թիրախավորման ռեժիմի, որը ենթադրում է ազատ լողացող փոխարժեք։ Արտարժույթի շուկայի տատանողականությունն այժմ ավելացել է, եւ ֆիքսված փոխարժեքի թեման վերադարձել է տնտեսական օրակարգ։ Ֆիքսված փոխարժեքը թույլ չի տալիս անկախ դրամավարկային քաղաքականություն վարել։ Դուք կորցնում եք ձեր տնտեսական ինքնիշխանության մի մասը։ Եվ հակառակը, լողացող փոխարժեքը թույլ է տալիս անկախ լինել տնտեսական քաղաքականության առումով»,- Տրեմասովի խոսքերն է մեջբերում RBC-ն։Ֆիքսված փոխարժեքն, ըստ նրա, նվազեցնում է երկրի տնտեսության պաշտպանվածությունն արտաքին ցնցումներից։ Նա, մասնավորապես, նշել է բարձր գնաճը, որն աշխարհի շատ երկրներում ռեկորդային է։Որպես օրինակ, թե ինչպես կարող է լողացող փոխարժեքը նվազեցնել գնաճը, Կիրիլ Տրեմասովը բերել է Գերմանիայի Կենտրոնական բանկի գործողությունները 1970-ականներին։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհում բարձր գնաճ էր նավթի էմբարգոյի պատճառով։ Տրեմասովն ասել է, որ շնորհիվ Բունդեսբանկի (երկրի Կենտրոնական բանկի) քաղաքականության, Գերմանիային հաջողվեց այդ շրջանն ավելի լավ անցնել, քան մյուս զարգացած երկրները։Մինչեւ 1973 թվականը Գերմանիան ուներ ֆիքսված փոխարժեքի ռեժիմ՝ գերմանական մարկը կապված էր ԱՄՆ դոլարին: Լուրջ ինտերվենցիաները, որոնք գերմանական կարգավորիչը ստիպված էր իրականացնել 1960-ականների վերջին եւ 1970-ականների սկզբին՝ ֆիքսված փոխարժեքը պահպանելու համար, դժվարացրին գնաճի դեմ պայքարը։«1973 թվականի կեսին գնաճը Գերմանիայում հասավ 8%-ի։ Նույն տարվա մարտին Բունդեսբանկն անցավ լողացող փոխարժեքի եւ կենտրոնացավ գնաճի դեմ պայքարի վրա։ 1978 թվականին գնաճը Գերմանիայում իջավ մինչեւ 2,7%։ Իսկ նավթային շոկի երկրորդ ալիքի ժամանակ, որը տեղի ունեցավ 1979 թվականին, գնաճը երկրում բարձրացավ առավելագույնը մինչեւ 6,3%»,- ասել է ՌԴ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության տնօրենը՝ հավելելով, որ այդ ժամանակ գնաճն ԱՄՆ-ում երկնիշ էր։«Եթե հիմա ֆիքսենք փոխարժեքը, ապա կստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի գլոբալ բարձր գնաճը ներթափանցի մեր տնտեսություն»,- ընդգծել է Կիրիլ Տրեմասովը։ Tweet Դիտում՝ 11479