Արտաքին վարկատուներն Ուկրաինային տարկետում են տվել

11.08.2022 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #վարկատու #տարկետում
Ուկրաինան արտաքին պարտքով վճարումների հետաձգում է ստացել մինչեւ 2024 թվականը։ Ներդրողները, որոնց բաժին է ընկնում $19,6 միլիարդի օտարերկրյա պարտատոմսերի մոտ 75%-ը, համաձայնել են սպասել արժեկտրոնների եւ մայր գումարների վճարմանը մինչեւ 2024 թվականը, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

«Իզվեստիա»-ն գրում է, որ այս գործընթացին աջակցում են Ուկրաինայի առանցքային դաշնակիցները, ներառյալ` ԱՄՆ-ը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, քանի որ երկրին կանխիկ գումար է անհրաժեշտ՝ սկսած կենսաթոշակների վճարումից մինչեւ զինված հակամարտությունում մասնակցությունը: Այս միջոցն, ի թիվս վարկատուների կողմից առաջարկվող այլ միջոցների, հնարավորություն կտա պետությունը խնայել $5,8 միլիարդ:

«Մենք նաեւ ուրախ էինք լսել, որ մեր ներդրողների մեծ մասը պատրաստակամություն է հայտնել մասնակցել պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու ջանքերին: Հուսով եմ, որ վաղ թե ուշ մենք կվերականգնվենք հատուկ գործողության հետեւանքով առաջացած տնտեսական շոկից եւ կվերադառնանք շուկա, ինչպես միշտ, որպես պատասխանատու եւ վստահելի թողարկող»,- գործակալությունը մեջբերում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության հայտարարությունը՝ հղում կատարելով պետական պարտքի կառավարման հանձնակատար Յուրի Բուցուին։

Bloomberg-ը գրում է՝ Ուկրաինան, որը բախվում է պետական ֆինանսների ամսական մոտ $5 միլիարդ դեֆիցիտին, ապավինում էր կենտրոնական բանկի ֆինանսավորմանը եւ սպառել է արժութային պահուստները: Այս տարի երկրի տնտեսությունը կարող է կրճատվել մեկ երրորդով:
Դիտում՝ 11489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW