Bloomberg. ՌԴ-ն մտադիր է հրաժարվել ԵԱԶԲ-ում վերահսկիչ փաթեթից
09.08.2022 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006 թվականի հունվարի 12-ին՝ միջպետական համաձայնագրի հիման վրա, որպեսզի նպաստի ետխորհրդային տարածքում եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրմանը: ԵԱԶԲ-ի անդամներ են այսօր Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը։
Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է $7 միլիարդ։ ԵԱԶԲ-ի կենտրոնակայանը գտնվում է Ալմա-Աթայում, իսկ մասնաճյուղերը՝ մասնակից պետությունների բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաեւ՝ Սանկտ Պետերբուրգում։
Ռուսաստանին այժմ պատկանում է վարկային հաստատության բաժնետոմսերի 65,97%-ը, մինչդեռ Մոսկվան նախատեսում է կիսով չափ կրճատել ԵԱԶԲ-ում Բելառուսի հետ համատեղ իր մասնաբաժինը, հայտնում են աղբյուրները:
Այս պլանի իրականացման դեպքում բանկի վերահսկիչ փաթեթը կանցնի Ղազախստանին, որին ներկայում պատկանում է ԵԱԶԲ-ի բաժնետոմսերի 32,99%-ը: Եվս 1%-ը պատկանում է Բելառուսին, իսկ մնացած բաժնետոմսերը բաշխված են Տաջիկստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ։
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: