«Շատ կարեւոր աշխատանք» Դիլիջանում՝ հրավիրված փորձագետների մասնակցությամբ

08.08.2022 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տնտեսական քաղաքականություն #նիստ
Oգոստոսի 6-7-ը Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, կայացել են ՀՀ վարչապետին կից Տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները` հրավիրված փորձագետների մասնակցությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ «մեր հիմնական ցանկությունն է, որ լինի անկախ փորձագետների խումբ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ այլ կապով կապված չլինի Կառավարության կամ իշխանության հետ, եւ որը որպես անկախ եւ անաչառ մարմին կուղեկցի Կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը»:

Նա կարեւորել է կապը միջազգային փորձագիտական հանրության հետ, որովհետեւ, ինչպես նշել է վարչապետը, «որոշ սպեցիֆիկ թեմաների շուրջ մենք կարող ենք փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտություն ունենալ, եւ Տնտեսական քաղաքականության խորհրդի անդամները մեզ կօգնեն գտնել այն փորձագետներին, որոնք այդ ոլորտում կարող են լավագույն խորհրդատվությունն ապահովել Հայաստանի կառավարության համար»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, կկազմակերպի, կազմակերպչական դերակատարում կվերցնի այս խորհրդի աշխատանքը եւ հաղորդակցությունն իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավիրված փորձագետներին՝ «շատ կարեւոր աշխատանքի համար»:

«Ես համոզված եմ, այս երկու օրվա աշխատանքն ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք: Ընդ որում՝ ուզում եմ ասել, որ փորձագիտական այս խնդրի շուրջ էլ ենք նույն տրամաբանությամբ շատ երկար մտածել, բայց անընդհատ տեսել ենք, որ ինչ-որ բան չի ստացվում բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ երբեմն քաղաքականացվածությունից հնարավոր չի լինում դուրս գալ, որը, ի սկզբանե, շատ լուրջ պրոբլեմ է ստեղծում, եւ մենք հույս ունենք, որ ինչ-որ մոդել գտել ենք, որ մեր հարցերի պատասխանը տալիս է»,- ասել է Փաշինյանը:

Նիստին մասնակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության, Ազգային ժողովի եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լեւոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, ԵՏՀ արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք։
Դիտում՝ 2317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW