Երեւան /Մեդիամաքս/. Edram ինտերնետային վճարային համակարգը հայտարարել է անձնական EdramID հաշիվը լիցքավորելու եւ կանխիկի մնացորդը “Արդշինինվեստբանկի” ցանկացած մասնաճյուղում առանց բանկային հաշվի առկայության կանխիկացնելու մեխանիզմի գործարկման մասին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Edram-ի մարքեթինգի բաժնում, անձնական հաշիվը կարել է լիցքավորվել “Արդշինինվեստբանկի” ցանկացած մասնաճյուղում վճարումներ կատարելու եղանակով: Լիցքավորումը կատարվում է առանց միջնորդավճարի: Միջոցները կանխիկացնելու համար պետք է օգտագործել Edram համակարգի անձնական հաշիվը: Կանխիկացված գումարը “Արդշինինվեստբանկի” նշված մասնաճյուղում կարելի է ստանալ` ներկայացնելով ստացողի անձնագիրն ու համակարգի կողմից գեներացված փոխանցման կոդը: Գումարի կանխիկացման համար գանձվող միջնորդավճարը կազմում է կանխիկացված գումարի 1%-ը, որը ավտոմատ կերպով գանձվում է համակարգի կողմից: Բանկում կանխիկացումը կատարվում է առանց միջնորդավճարի: Tweet Դիտում՝ 5368