Անգլիայի բանկը կանխատեսում է բրիտանական տնտեսության ռեցեսիա

05.08.2022 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անգլիայի բանկ #ռեցեսիա
Սպասվում է, որ չորրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ, գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Անգլիայի բանկի հաղորդագրությունը։

«ՀՆԱ-ի աճը Միացյալ Թագավորությունում դանդաղում է: Վերջին շրջանում գազի գների աճը հանգեցրեց տնտեսական ակտիվության հեռանկարների եւս մեկ էական վատթարացմանը: Ըստ կանխատեսումների՝ Մեծ Բրիտանիան կհայտնվի ռեցեսիայի մեջ այս տարվա չորրորդ եռամսյակից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարգավորիչն այս կանխատեսումը ներկայացրել է հիմնական տոկոսադրույքը միանգամից 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 1,75% բարձրացնելու իր որոշման համատեքստում: Գերատեսչությունում նշել են, որ գնաճային ճնշումը Թագավորությունում զգալիորեն ուժեղացել է՝ հիմնականում մայիսից գազի մեծածախ գների կրկնապատկման եւ Եվրոպա ռուսաստանյան գազի մատակարարումների սահմանափակման հետ կապված ռիսկերի պատճառով։

Կարգավորիչի գնահատմամբ՝ գնաճը հունիսին արձանագրված 9,4%-ից չորրորդ եռամսյակում կարող է աճել մինչեւ ավելի քան 13%: Անգլիայի բանկը կանխատեսում է, որ տնային տնտեսությունների իրական եկամուտը կտրուկ կնվազի 2022 եւ 2023 թվականներին, իսկ սպառման մակարդակը կդառնա բացասական:

Աշխատաշուկայում տիրող իրավիճակը կարգավորիչը համարում է լարված՝ նշելով, որ գործազրկության ցուցանիշը կազմում 3,8%, որն, իր կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի կսկսի աճել։
Դիտում՝ 6979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW