Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարը քարտերին կփոխանցվի մինչեւ օգոստոսի 25-ը

03.08.2022 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակ #նպաստ #հետվճար
Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝ մինչեւ օգոստոսի 25-ը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փոխանցման մասին կարելի է տեղեկանալ նախարարության կողմից տարածվող հաջորդող ամիսներին եւս ծրագիրը կգործի ընթացակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (յուրաքանչյուր ամիս մինչեւ տվյալ ամսի 25-ը)։

«Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին:

Այս պահին ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW