ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերում արձանագրված նվազումները «հաշվապահական թղթի վրա եկամտաբերության անկում է, ոչ թե փաստացի վնաս»:Նրա խոսքով՝ այս երեւույթը կոչվում է վերագնահատում, ոչ թե կորուստ:«Կորուստներ կլինեն, երբ մարդիկ գնան կենսաթոշակի եւ այդ ժամանակ ցածր լինի: Անձինք, որոնք 7-8 տարի կենսաթոշակային կուտակային համակարգում են եւ մեծ կուտակումներ ունեն, բնական է՝ ավելի մեծ դրական եւ բացասական տատանումներ են տեսնելու: Սակայն այն մայր գումարը, որը վճարել ենք մենք եւ պետությունը, դրանք չեն պակասել, դրա վրա կար եկամուտ, որը շատ արագ աճում էր, հիմա մի փոքր նվազել է: Ապագայում մենք ունենք մեծ հոսքեր, դրանք արդեն նոր ներդրումներ անելով, ժամանակի ընթացքում եկամտաբերությունը կուղղվի: Ֆոնդերը պետք է ռազմավարական ներդրումներ անեն, ոչ թե տատանումները կառավարեն»,- ասել է ԿԲ փոխնախագահը: Tweet Դիտում՝ 3709