ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ «եթե դրամի արժեւորումը չլիներ, գնաճն առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ»: «Միայն հունիսին, երբ գնաճը կազմել է 10,3%, այն առնվազն մեկ տոկոսային կետով բարձր կլիներ, իսկ ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով գնաճը կարող էր մինչեւ 2 տոկոսային կետով բարձր լիներ: Տարվա վերջի դրությամբ գնաճի վերաբերյալ մեր նախորդ կանխատեսումը պահպանվում է՝ 8,5%: Այդուհանդերձ, մեր քաղաքականությունն այն է, որ գնաճը հետ բերենք իր թիրախին կանխատեսելի ժամանակաշրջանում՝ 4%-ի»,-ասել է Ներսես Երիցյանը:Նրա խոսքով՝ գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար, այդ թվում` բիզնեսի, արտահանողների, ներմուծողների համար:«Գնաճը զսպելով` մենք կկարողանանք երկարատեւ, կայուն տնտեսական աճի հետ կապված բոլոր խնդիրները լուծել եւ ունենալ աշխատավարձերի իրական աճ` պայմանավորված նոր շուկաներ մուտքով, արտադրողականության աճով եւ ոչ թե միայն պահանջարկի աճով, որը կարող է մրցակցային խնդիրներ առաջացնել բիզնեսի համար»,- ասել է Երիցյանը: Tweet Դիտում՝ 2462