«Արեւագորգի» վերջին հանգույցը կապված է. Հայբիզնեսբանկը՝ նախագծի մասնակից

02.08.2022 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արեւագորգ» #Հայբիզնեսբանկ
Ուղիղ մեկ տարի առաջ Հայբիզնեսբանկի աշխատակիցները 1200 կապ էին ավելացրել «Արեւագորգին»՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը:

Այսօր արդեն «Մարիոթ» հյուրանոցում «Արեւագորգի» վերջին հանգույցները կապեցին եւ գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները:

Շուրջ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատների եւ կազմակերպությունների շարքում «Արեւագորգի» ստեղծմանն իր ներդրումն է ունեցել նաեւ Հայբիզնեսբանկը:

Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (ԶԱՀ) եւ «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապիր, որ․․․» նախաձեռնությանը Հայաստանից եւ արտերկրից միացած անհատներն ու ընկերությունները կապեր են ավելացրել գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար՝ կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին։

Նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել է 8.123.000 ՀՀ դրամ։ Հիմնադրամն առ այսօր հատուցել է հաշմանդամություն ունեցող հազարավոր զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների:

Ամփոփիչ միջոցառմանը ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի առաքելությունը ձեւավորվել է շատ վեհ գաղափարի շուրջ։ «Մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա գնահատել մեր հերոսներին, հարգել զոհվածների հիշատակը, ինչպես նաեւ նրանց, ովքեր ողջ են այսօր»,- ասել է նա։

«Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանի խոսքով՝ այս գորգը հյուսելը խորհրդանշում էր այն, որ մենք միասնական լինելով կարող ենք արդյունքի հասնել։ «Արեւագորգը» մեր ուժի եւ հզորության խորհրդանիշն է։

«Մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ Հայբիզնեսբանկը պարբերաբար մասնակցություն է ունենում բարեգործական, սոցիալական եւ մշակութային միջոցառումների՝ ողջ թիմով մեկ նպատակի շուրջ համախմբվելու լավագույն օրինակով»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 1960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW