Արա Չալաբյանն այսօր տեղեկացրել է, որ այլեւս չի աշխատում Կենտրոնական բանկում:«Այսօրվանից ես այլեւս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անց եմ կացրել բազում տարիներ, ստացել եւ տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը եւ գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը», - գրել է Արա Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում:Արա Չալաբյանը ՀՀ Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների եւ զարգացման դեպարտամենտի տնօրենն էր, գործադիր կոմիտեի անդամ։ Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի եւ Քոուչինգի ֆեդերացիայի խորհուրդների անդամ է, Ամերիկյան համալսարանի դասախոս։ Tweet Դիտում՝ 7546