ԱՄՆ-ն մոտ $52 մլն դրամաշնորհ կհատկացնի ՀՀ տնտեսական անվտանգության համար

28.07.2022 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՀՀ #դրամաշնորհ
ԱՄՆ-ն $120 միլիոն դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին:

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշված է.

«Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության եւ տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է $120 մլն, որը կհատկացվի մասնաբաժիններով։

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջեւ հետեւյալ կերպ.

68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար»:
Դիտում՝ 4589
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW