Ռուսաստանն ու Իրանն աշխատում են SWIFT-ի նմանօրինակի ստեղծման շուրջ

27.07.2022 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Իրան #վճարումներ
Իրանական եւ ռուսական կողմերն աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարումների համատեղ համակարգի ստեղծման շուրջ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։

«Բնականաբար, երկու երկրները, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան SWIFT-ի նման հատուկ համակարգ: Իրանական եւ ռուսական կողմերն առաջարկել են նման համակարգի մեկական տարբերակ։ Այժմ գործնականում լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որի հիման վրա կկարողանանք արժութային գործարքներ իրականացնել երկու երկրների միջեւ»,- ասել է Սաֆարին։

Նա նաեւ հայտնել է, որ Իրանում շուտով կգործարկվի ռուսաստանյան «Միր» վճարային համակարգը։ «Կարծում եմ, որ այն շուտով կակտիվանա Իրանում։ Նշված հարցի շուրջ կա պայմանավորվածություն»,- Սաֆարիի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։



Հիշեցնենք, որ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեhաբադին հուլիսի 7-8-ը Մոսկվայում ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների արդյունքներով հույս էր հայտնել, որ Ռուսաստանի հետ ստորագրված միջբանկային համագործակցության մասին հուշագրերը շուտով կկիրառվեն գործնականում։

Նա ասել էր, որ Թեհրանը եւ Մոսկվան ապագայում կկարողանան կապել իրենց բանկերը երկու պետություններին համապատասխանող տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջբանկային համակարգի օգնությամբ՝ աշխարհում լայն կիրառվող SWIFT համակարգի օրինակով։
Դիտում՝ 6395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW