Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը ներկայացրել է Հայաստանի 10 հուսալի բանկերի վարկանիշը։ Վարկանիշի նախաբանում նշվում է, որ «Հայաստանի բանկերի շրջանում չկան պետական բանկեր, ոլորտը բնութագրվում է բարձր կենտրոնացվածությամբ եւ ցածր շահութաբերությամբ, իսկ տնտեսական ռիսկերը ՌԴ հատուկ գործողության հետեւանքներից վարկային հաստատությունների համար կավելանան»։Ըստ Forbes-ի՝ ցուցակում ներառված բանկերը դասավորված են ըստ վարկանիշների. ավելի շատ ու ավելի բարձր վարկանիշներ ունեցող բանկերը ավելի բարձր տեղ են զբաղեցնում։ Եթե բանկերն ունեն նույն մակարդակի վարկանիշների նույն քանակությունը, ապա դրանք դասավորվում են՝ կախված ակտիվների չափից:«Վարկանիշ չունեցող բանկերը տեղակայված են ըստ իրենց ակտիվների չափի։ Վարկանիշների բացակայությունը չի նշանակում, որ բանկերը հուսալի չեն, դա նշանակում է, որ դրանց հուսալիության մասին ոչինչ հայտնի չէ։ Ակտիվները նշված են 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Տվյալների առաջնային հավաքագրումն իրականացրել է «Эксперт РА» վարկանիշային գործակալությունը»,- նշում է Forbes-ը։Forbes-ի վարկանիշում բանկերը դասավորված են հետեւյալ հաջորդականությամբ.1. Ամերիաբանկ (Moody’s - Ba3, S&P - B+)2. Արդշինբանկ (Moody’s - Ba3, Fitch - B+)3. Ակբա բանկ (Fitch - B+)4. Ինեկոբանկ (Moody’s - B1)5. Կոնվերս Բանկ (Moody’s - B1)6. Հայէկոնոմբանկ (Moody’s - B1)7. Հայբիզնեսբանկ8. Արմսվիսբանկ9. ՎՏԲ-Հայաստան Բանկ10. ԱրարատԲանկ Tweet Դիտում՝ 32785